|
- ԵրՊի–ի պրոֆեսորադասախոսական կազմի /հետագայում ԵրՃՇԻ/ գիտատեխնիկական գիտաժողով: Երևան 1981, 1982, 1983, 1987, 1991թթ.:
- «Քաղաք և կառույց» երիտասարդ գիտնականների և մասնագետների համամիութենական գիտաժողով: Կիև 1985թ.
- «Բնակարանների բարելավման ճարտարապետական տեսադրույթները» թեմայով ԽՍՀՄ Ճարտարապետների Միության Վարչության սոցիալական պրոբլեմների հանձնաժողովի «Կլոր սեղան» -ի նիստ: Մոսկվա 1986թ.:
- «Բնակելի շինարարություն և գիտատեխնիկական առաջընթաց» թեմայով երիտասարդ մասնագետների II գիտապրակտիկ գիտաժողով: Մոսկվա 1986թ. /ЦНИИЭП жилища/:
- Երիտասարդ ճարտարապետների համամիութենական գիտաժողով: Մոսկվա 1990թ. /Զեկույց «Ճկուն բնակարանների տիպոլոգիական մշակումներ» թեմայով/:
- «Փոքր քաղաքների վերակառուցման հայեցակարգ» թեմայով համամիութենական գիտաժողով: Մոսկվա 1991թ.:
- ԽՍՀՄ /ԱՊՀ/ ճարտարապետության ԲՈՒՀ-երի շրջանավարտների լավագույն դիպլոմային աշխատանքների ստուգատեսի հասարակական ռեֆերենտուրայի աշխատանքներին մասնակցություն` Դուշանբե 1989թ., Պոլտավա 1990թ., /Սամարա, Նիժնի Նովգորոդ, Կազան, Ուլյանովսկ/ 1993թ., Մոսկվա 1994թ., MACA կոնգրեսի և II համառուսաստանյան ,,Зодчество-94’’ փառատոնի շրջանակներում, Նովոսիբիրսկ 1995թ., Եկատերինբուրգ 1996թ., Սարատով 1997թ., Սանկտ-Պետերբուրգ 1998թ. Կազան 1999թ.:
- MACA կոորդինացիոն խորհրդի նստաշրջան /Ճարտարապետների Միությունների Միջազգային Ընկերություն/: Մինսկ, 1994թ.:
- «Ապագայի ճարտարապետներ և ճարտարապետության ապագան» թեմայով MACA I կոնգրես: Զեկույց «Ճարտարապետական կրթության խնդիրները Հայաստանում» թեմայով: Մոսկվա 1994թ.:
- Էներգետիկական քաղաքականություն և բնագավառի հարաբերություններ ձեռնարկությունների և պետությունների միջև: Հայ-Ֆրանսիական սեմինար: Երևան 1994թ.:
- «Երևան քաղաքի քաղաքաշինական առանձնահատկությունները» թեմայով զեկույց: Սենտ- Էտյեն, Ֆրանսիա 1994թ.:
- ԵրՃՇԻ-ի ճարտարապետության ֆակուլտետի ուսումնական փաստաթղթերի նախապատրաստում Ֆրանսիայի Կապիտալ Շինարարության, Սարքավորումների և Տրանսպորտի նախարարության ճարտարապետության և քաղաքաշինության դեպարտամենտի /Մ. Բերսանի/ դիպլոմների համարժեքության ընդունման հանձնաժողովի քննարկման նպատակով/: Փարիզ, հուլիս 1994թ., /Սիլվի Քլավել, Ա. Բեգլարյան, Յու. Սաֆարյան, Վ. Էդոյան/:
- Հայ ճարտարապետների Միջազգային Ֆորում: Զեկույց «Ճարտարապետական կրթության ժամանակակից խնդիրները Հայաստանում» թեմայով: Հայաստանի Ճարտարապետների միություն: Երևան 1995թ.
- «ֆրանսիայի և Հայաստանի ճարտարապետության դպրոցների համագործակցության հեռանկարները» թեմայով գիտաժողով: Մարսել, 1995թ.:
- Զեկուց «Հայաստանում Ճարտարապետական նախագծում» առարկայի դասավանդման առանձնահատկությունները թեմայով: Ֆրանսիայի և Արևելյան Եվրոպայի երկրների ճարտարապետական դպրոցների Միջազգային գիտաժողով, Մարսել 1997թ.:
- Զեկույց «ԵրՃՇԻ-ի ճարտարապետական կրթության նոր ուսումնական պլանի առանձնահատկությունները» թեմայով Ռուսաստանի Դաշնության Ուսումնամեթոդական միավորման նիստում: Սարատով 1997թ.:
- Հետխորհրդային շրջանում ճարտարապետական կրթության որոշ պրոբլեմներ: Սեմինար Սենտ-Լյուկ դե Վալոնի ճարտարապետական ինստիտուտում, Լիեժ, Բելգիա, 1997թ.:
- Մասնակցություն քաղաքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման և շրջանային հատակագծման վերաբերյալ սեմինարներին` Լիոն – 1997թ., Մարսել 1997թ. Փարիզ - 1998թ.: ՀՀ Քաղաքաշինության նախարարություն, Ֆրանսիայի Կապիտալ Շինարարության, Սարքավորումների և Տրանսպորտի նախարարություն:
- Եվրոպական ճարտարապետական ԲՈՒՀ -երի ընկերակցության նստաշրջան – 1998թ. /Հունաստան, Կրետե կղզի - Խանյա /:
- Գիտաժողով «Շուշիի զարգացման հեռանկարները»: Շուշի 1998թ.:
- Ֆրանսախոս քաղաքների ընկերակցության նիստ - Փարիզ 2000թ., Երևան -2011թ.
- MACA - ի կոորդինացիոն խորհրդի նիստ - Մինսկ - 2000թ.:
- Խոշոր քաղաքների Միջազգային ընկերակցության 3-րդ նստաշրջան: Մոսկվա - 2000թ.:
- Ճարտարապետների համաշխարհային կոնգրես - Բեռլին – 2002թ.
- ԱՊՀ մայրաքաղաքների գլխավոր ճարտարապետների խորհրդի նիստ– Ղազախստան. Աստանա - 2002թ.:
- Ճարտարապետների համաշխարհային կոնգրես /Ցուցադրություն - Երևանի Հյուսիսային պողոտան / – Ստամբուլ - 2005թ.:
- Միջազգային սեմինար «Լանդշաֆտային ճարտարապետություն և քաղաքային միջավայրի դիզայն» թեմայով: ՃՄ Միջազգային ընկերակցություն - Սանկտ-Պետերբուրգ - 2002թ., Մոսկվա - 2001, 2003, 2005թթ.:
- ԱՊՀ մայրաքաղաքների գլխավոր ճարտարապետների խորհրդի նիստ - զեկույց «Երևանի զարգացման հեռանկարները արդի պայմաններից ելնելով» թեմայով - Երևան 2003թ.:
- Զեկույց «Եվրոպական թերմալ քաղաքների» I գիտաժողովում – Ֆրանսիա - Էս-Լե-Բեն – 2006թ., «Հայաստանի Ջերմուկ առողջարանը» - թեմայով:
- Մասնակցություն մասնագիտական սեմինարների – Պրագա, Բռնո, Բրատիսլավա -1979թ., Աթենք -1990թ., Լոնդոն - 2006թ., Սինգապուր - 2007թ.:
- Հայ - ֆրանսիական սեմինար, «Հայաստանում ներդրումների իրավական ապահովությունը, Երևանի փորձը» թեմայով զեկույց: ՀՀ Կառավարություն - Երևան 2008թ.:
- Զեկույց Ֆրանսիական դեսպանատանը կազմակերպված «Հայաստանի շինարարական նորմերը» «հակասեյսմիկ շինարարություն» թեմայով- Երևան 2008թ.:
- Ճարտարապետների համահայկական համաժողով /ՀՀ Սփյուռքի նախարարություն/ – 2009թ. /զեկույց/
- Մասնակցություն ICCROM – ի Միջազգային Գագաթաժողովին` որպես Հայաստանի ներկայացուցիչ – Իտալիա, Հռոմ 2009թ.:
- Հայ-ֆրանսիական կոնֆերանս. «Քաղաքաշինությունն առանց սահմանների»- Երևան -2010թ.:
- Վենետիկ Բիենալե - /Ցուցադրություն - Շառլ Ազնավուրի տուն- թանգարան/ 2010թ.:
- Երիտասարդ ճարտարապետների և ուսանողների համար զեկույց– կազմակերպիչ ՀՃՄ երիտասարդական բաժանմունք /Ս. Պետրոսյան /- 2011թ.:
- «Օպերատիվ քաղաքաշինություն» - Հայ-ֆրանսիական սեմինար /Ֆրանսիայի Իլ դը ֆրանս ռեգիոն, Երևանի քաղաքապետարան GIIA / - Երևան 2012թ.
- Մի շարք ներդրումային ծրագրերի քննարկում - Բեյրութ – 1998թ., Լիոն - 2000թ., Հռոմ - 2000թ., Դուբայ -2002թ., Լիսաբոն – 2004թ., Հոլանդիա /Զուտեմեր/ – 2006թ., Կահիրե - 2010թ., Շվեյցարիայի մի շարք առողջարանային քաղաքներ /Վերբիեր, Մոնտանա, Շամոնի/ – 2010թ., Բրազիլիա - 2003 և 2011թթ., Տրիպոլի / Լիբիա / 2008թ., Իրան - 2010թ., Ստոկհոլմ - 2011թ., Մոսկվա -2001, 2006, 2009թթ., Լիեժ /Բելգիա / – 2000թ., Կալինինգրադ - 2007թ., Լոս-Անջելես և Սան-Ֆրանցիսկո – 2008թ.:
|
|