հայ.     рус.    
ՍԱՐԳՍՅԱՆ ՆԱՐԵԿ ԱԼԲԵՐՏԻ
ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր
  1. Երևանի Իտալական փողոց – 2001թ. «Երևաննախագիծ» ՓԲԸ
  2. Երևանի Քաղաքապետարանի հրապարակ – 2002 - 2004թ. «Երևաննախագիծ» ՓԲԸ
  3. Երևանի Գլխավոր հատակագծի հայեցակարգ: Ղեկավարներ` Ն. Սարգսյան, Գ. Մուշեղյան, Պ. Սողոմոնյան 2001 - 2004թթ.
  4. Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծի գլխավոր ճարտարապետ, հեղինակային խմբի ղեկավար 2000 - 2007թթ.
  5. Հանդես է եկել «Երևանի մասին» օրենքի քննարկման շրջանակներում Երևանի կառավարման մոդելի փոփոխության վերաբերյալ օրենսդրական առաջարկությամբ ք. Երևան, 2007թ.
  6. Մասնակցել է «Քաղաքաշինության մասին» 1997 - 1998թթ., «Հողային օրենսգիրք» 1998-1999թթ. – ի, «Երևանի մասին» - 2007թ., «Ճարտարապետության մասին» 2009 - 2011թթ. օրենքների և Երևանի «Փոքր կենտրոնի քաղաքաշինական հայեցակարգի» 2012 - 2013թթ.-ի մշակումներին
  7. Հայաստանի տարաբնակեցման գլխավոր սխեմա` Ն. Սարգսյան, Պ. Սողոմոնյան, Ս. Սարդարյան, Ջ. Մուրադյան, Ն. Պետրոսյան և մյուսներ «Հայնախագիծ» ԲԲԸ Երևան 1996 - 1998թթ.
  8. Պռոշյան Ավանի հարևանությամբ առանձնատների թաղամասի կառուցապատման նախագիծ – 2007թ.
  9. Բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ համալիր, Գինու գործարանին հարող տարածք ք.Երևան, 2006 - 2008թթ. «Գլենդել Հիլզ» ՓԲԸ, «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ /Համահեղինակ Մարկո Բրամբիլլա /ԱՄՆ/, Դավիթ Միրզոյան/
  10. Աջակցել է Հայաստանի հարավային միջանցքի վերաբերյալ ՀՀ մրցունակության հիմնադրամի Եվրոպական փորձագետների կողմից պատրաստված զեկույցի աշխատանքներին – 2010թ.
  11. Համակարգել է ՀՀ քաղաքներում քաղաքաշինական հատուկ կարգավորման տարածքների կառուցապատման աշխատանքները, այդ թվում` Ջերմուկ քաղաքի զարգացման շվեյցարական ծրագիրը, Ջերմուկի օդանավակայանի նախկին տարածքի կառուցապատման նախագիծը, ՀՀ համայնքների /բնակավայրերի/ բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի մշակման աշխատանքները, ՀՀ Քաղաքաշինության նախարարություն - 2010թ, «Տաթևի վերածնունդ» ծրագիրը /որպես Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ 2008-2011թթ./, Գյումրիի «Մուշ» թաղամասի կառուցապատման ծրագիրը, Սպիտակի վարպետաց թաղամասի կառուցումը - 2008-2011թթ.
© 2013 Narek Sargsyan